Ստեփանավանում կարկուտի հետևանքով գառնարած է տուժել, սատկել է 60-ից ավելի անասուն

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային վարչության փոխանցած տվյալների համաձայն՝ տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գլխի և ձեռքերի շրջանում վնասվածքներ է ստացել գառնարած Արման Գալստյանը: Վերջինս, սակայն, հրաժարվել է շտապօգնության ծառայությունից և բժշկական միջամտությունից: Այս մասին հայտնում են Ստեփանավանի համայնքապետարանից։

Նախնական տվյալներով կարկուտի պատճառով սատկել է 6 ոչխար և 60 գառ, կորած է համարվում 4 ձիու քուռակ:

Տվյալների ճշգրտման աշխատանքները շարունակվում են։

Կիսվել նյութով