ԱՄՆ-Իրան բանակցությունները դադարեցվել են 80 րոպե անց

Հեղինակ
0 արդեն րոպե ընթերցում ես

Շվեյցարիայում ընթացող ԱՄՆ–Իրան բանակցությունները դադարեցվել են մեկնարկից ընդամենը 80 րոպե անց։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։

Տեղեկությունների համաձայն՝ դադարը պայմանավորված է պատվիրակությունների ներսում լրացուցիչ խորհրդակցություններ անցկացնելու անհրաժեշտությամբ։

Առայժմ չի հաղորդվում, թե երբ կվերսկսվեն բանակցությունները և ինչ հարցեր են դարձել քննարկումների հիմնական թեմաները։ Միևնույն ժամանակ, դադարը տեղի է ունենում միջազգային հանրության ուշադրության կենտրոնում գտնվող բանակցությունների ֆոնին, որոնցից ակնկալվում են կարևոր որոշումներ։

Կիսվել նյութով